տուն Սպորտ Ես զայրացած էի Ռոնալդուի գոլից հետո․ Գատուզո

Ես զայրացած էի Ռոնալդուի գոլից հետո․ Գատուզո

201
0

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն կիսվել է «Յուվենտուսի» նկատմամբ տարած հաղթանակի վերաբերյալ իր կարծիքով.

«Ես կշարունակեմ մտածել «Ֆիորենտինայից» կրած պարտության մասին: Լավ է, որ վերջին օրերին մենք հաղթեցինք երկու լավ թիմերի, բայց մենք դեռ խնդիրներ ունենք: Առջևում դեռ երկար ճանապարհ կա:

Շնորհավորում եմ և շնորհակալություն հայտնում խաղացողներին ՝ կատարած աշխատանքի համար: Մենք պետք է շարունակենք նույն կերպ և չհանձնվենք: Մենք պետք է կենտրոնանաք «Նապոլիի» վրա օրը 24 ժամ:

Ես զայրացած էի Ռոնալդուի գոլից հետո: Իմ նշանակման պահից ի վեր մենք քիչ ենք բաց թողնում, բացառությամբ այն գոլերի, որոնք խփվել են անհատական ​​սխալների պատճառով»,- մեջբերում է Գատուզոյին Football-italia-ն: