տուն Լուրեր Ես դա նույնիսկ հանրաքվե չեմ համարում. Վլադիմիր Հորբաչ

Ես դա նույնիսկ հանրաքվե չեմ համարում. Վլադիմիր Հորբաչ

83
0

1383296411_gorbach

Եվրանտլանտյան համագործակցության ինստիտուտի քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Հորբաչը՝ մեկնաբանելով Ղրիմում տիրող իրավիճակը, ասում է.

«Ես դա գնահատում եմ որպես թանկարժեք սոցիոլոգիական հարցում ոչ հարմար պայմաններում: Դա ժողովրդի ազատ կամքի դրսևորում չէ, իհարկե: Ես դա նույնիսկ հանրաքվե չեմ համարում: Ոչ ոք ընտրություն չուներ: Ոչ մի քննարկում, ոչ մի հետևողականություն: Ուկրաինական կողմը նույնիսկ չուներ ընտրողների ցանկը: Ղրիմի ժողովուրդը , հնարավոր է, ցանկանում էր համագործակցությունը ՌԴ-ի հետ սերտացնել, բայց իրենք այդ մասին լրջորեն մտածելու ժամանակ չէին ունեցել»:

«Հիմա ՌԴ դեմ սանկցիաների երրորդ փուլն է, դա  հնարավոր է, ինչ-որ տեղ տնտեսական սահմանափակում լինի: Հնարավոր է, Ռուսաստանը նորից հայտնվի մեկուսացված իրավիճակում, որը ձեռնտու չի լինի Արևմուտքին: Ուկրաինայի իշխանությունը թույլ է, քանի որ թույլ են իշխանական ինստիտուտները: Կարծում եմ, որ այդ կոնֆլիկտը շատ խիստ ազդեցություն կունենա ուկրաինացիների հասարակական կարծքի վրա: Ուկրաինան կհիմնվի, առաջին հերթին, իր սեփական ռեսուրսների վրա, սակայն կունենա նաև որևէ միջազգային աջակցության: Այդ աջակցությունն էլ հետագայում կօգտագործվի Ռուսաստանի դեմ՝ կոնֆլիկտի լուծման համար»,- եզրափակեց վերլուծաբանը: