« Ես բազմիցս եղել եմ Նաիրի Հունանյանի խցի մոտ, բայց երբեք ցանկություն չեմ ունեցել նրան այցելել«,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի այցելությանը ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանին։
«Ես 2002 թվականից մինչև 2012 թվականը եղել եմ արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ։ Ես բանտում այցելել եմ այսօրվա բոլոր իշխանության ներկայացուցիչներին, որոնք եղել են քաղբանտարկյալ։ Այցելել եմ նաև հազարավոր դատապարտյալների և կալանավորված անձանց։ Ես բազմիցս եղել եմ նաև Նաիրի Հունանյանի խցի մոտ, բայց ես երբեք ցանկություն չեմ ունեցել նրան տեսնելու, այսօր էլ չկա։ Նաիրի Հունանյանն ինձ համար դահիճ է, դահիճների պարագլուխ է, նա ունի իրավունք դիմելու ազատման համապատասպան ընթացակարգով, բայց ես վստահ եմ, որ նրա խնդրանքը չի բավարարվի, քանզի այդ համատեսքտում նաև քննարկման առարկա է նույն հանրության պատրաստ լինելը նման մարդուն հետ ընդունել հասարակություն»,-ասաց Մարուքյանը՝ վստահություն հայտնելով, որ նման բան տեղի չի ունենա։
Ի թիվս այլ հարերցի, Մարությանը պատասխանեց նաև այն հարցին, թե կարո՞ղ է լույս սփռել Նաիրի Հունանյանը հոկտեմբերի 27-ի գործի վրա, վերջինս պատասխանեց, որ ինքը քննիչ չէ, ոչ էլ գլխավոր դատախազն է, և ինքը չէ, որ պետք է նրան հարցաքննի, որ լույս սփռի կամ չսփռի։