տուն Քաղաքական Հայաստան …Ես առաջին անգամ եմ դեմ առ դեմ թուրք տեսնում.Գայանե Պողոսյան

…Ես առաջին անգամ եմ դեմ առ դեմ թուրք տեսնում.Գայանե Պողոսյան

591
0

Լրագրող Գայանե Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել`

…Ես առաջին անգամ եմ դեմ առ դեմ թուրք տեսնում, ու սրտիս զարկերը չգիտես ինչու արագանում են: Սերդար Օնալը երիտասարդ տղամարդ է, թուխ, փոքրիկ մորուքով, կանոնավոր դիմագծերով ու ժպտում է սիրալիր: Դըրդո մայրիկը գրկել է Սերդարի ուսերը ու ինչ–որ բան է ասում նրան: Ես հասկանում եմ, որ միայն Սերդար Օնալի հետ զրուցելու համար չէ ինձ թարգմանիչ պետք, ու շփոթված նայում եմ շուրջս:
–Ասում է` Սերդարին տղայիս պես սիրում եմ,- Սասնա բարբառը թարգմանում է Սարգիսը` Դըրդո մայրիկի կրտսեր որդին: Հետո Սաբրին, Սարգիսն ու Սաբրիի աղջիկը` Դայանան, իրար օգնելով ինձ համար թարգմանում են Սասնա բարբառը:
–Իմ մեղքով չէ,- ասում եմ: Ես ուզում եմ, որ Սերդարը հասկանա ասածս,- իմ մեղքով չէ, որ Սասնա բարբառը չեմ հասկանում: Չեմ լսել: Ես մեր մյուս բարբառները անթերի եմ հասկանում:
–Սասունում չե՞ս եղել,- հարցնում է Դըրդո մայրիկը:
–Չեմ եղել:
-Տանը մարդ չկա, որ բարի լույս ասեմ, բայց լույսը բացվելու հետ բարձրաձայն ասում եմ` բարի լույս, որ հողը չմոռանա հայերենը, որ հողը իմանա` ինքը միայնակ չէ, ու պտուղ տա: Որ ընկուզենին պտղի: Լքված հողը պտուղ չի տալիս: Լքված ծառը չի ծաղկում: Ո՞ւմ համար ծաղկի:
Ամեն առավոտ ես բարձրաձայն աղոթք եմ ասում: Որ Աստված հիշի: Հիշի, որ մի ժամանակ այստեղ՝ այս հողի վրա, եկեղեցիներից հնչող հարյուրավոր ձայներ հայերեն էին պաշտում իրեն…
Ես նայում եմ թուրք ռեժիսորին: Երիտասարդ տղամարդը մտազբաղ հայացքը հառել է մի կետի: Դժվար է գուշակել` հասկանո՞ւմ է Դըրդո մայրիկի պատմածը, թե ոչ: Ես ուզում եմ, որ նա չհասկանա: Ես ուզում եմ, որ նա հետո, մի ուրիշ տեղ լսի, թե ինչպես իրենց սեփական հողի վրա սրի քաշեցին սովից լացող երեխաներին կշտացնելու հույսով գյուղ իջած կանանց ու սովահար փոքրիկներին: Ես ուզում եմ, որ նա չհասկանա Դըրդո մայրիկի սասուներենը, որն ինձ համար, ինչպես օտար լեզուն, թարգմանում են: Ես ուզում եմ, որ սասունցի գրող Վրեժ Սարուխանյանը զսպի այտն ի վար հոսող արցունքն, ու Սաբրին լաց չլինի կնոջ, իր ջահել աղջկա եւ Ստամբուլից եկած հյուրի ներկայությամբ… Ամբողջությամբ կարդացեք այստեղ http://www.hayzinvor.am/48454.html…