Ռուսաստան — Հայաստան ընկերական խաղից առաջ, որը կայանալու է այսօր Կրասնոդարում, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել ITAR-TASS գործակալությանը։
«Արդյոք ես ինձ աստղ եմ զգում նախկին ԽՍՀՄ տարածքում։ Անկեղծ ասած, ես դրա մասին չեմ էլ մտածել։ Ցանկանում եմ առաջընթաց ապրել ամեն օր, ավելի լավ մարզվել, քան նախորդ օրը։ Ամեն ինչ անում եմ, որ այդպես էլ լինի։ Իսկ ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել երբեք չեմ ցանկացել։ Եթե կա ինչ-որ բան ապացուցելու, ապա միայն ինքս ինձ։ Աստեղային հիվանդությունն ինձ չի վերաբերում։ Մանավանդ, որ առայժմ ոչնչի չեմ էլ հասել», — ասել է Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ խաղը կայանալու է այսօր Երևանի ժամանակով 18։00-ին։