տուն Քաղաքական Հայաստան Ես աջակցում եմ սահմանադրական բարեփոխումների իրականացմանը. ՀՀ նախագահ

Ես աջակցում եմ սահմանադրական բարեփոխումների իրականացմանը. ՀՀ նախագահ

306
0

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ ինքն աջակցում է  սահմանադրական բարեփոխումների իրականացմանը:

«Սահմանադրությունը պետք է հավասարակշռված լինի՝ հիմնված զսպումների և հակակշիռների մեխանիզմների վրա: Ուրախ եմ, որ կառավարությունը սկսել է այդ ուղղությամբ աշխատանքները։ Ես աջակցում եմ սահմանադրական բարեփոխումների իրականացմանը»,- ասել է Արմեն Սարգսյանը՝ Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Լիտվայի դեսպանների հետ հանդիպմանը:

Օգտագործելով առիթը՝ նախագահը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ դժվարին ժամանակներում Հայաստանին աջակցելու համար: