տուն Լուրեր «Ես այդ գումարը կփոխանցեմ Տավուշի մարզի Այգեպար գյուղում կառուցվող պատի շինարարությանը» Արծրուն...

«Ես այդ գումարը կփոխանցեմ Տավուշի մարզի Այգեպար գյուղում կառուցվող պատի շինարարությանը» Արծրուն Հովհաննիսյան

92
0

big_1408704701_4922661

ՀՀ Պաշտպանության  նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ես վերջին օրերին մի քանի առաջարկ ստացա մասնակցել մի ակցիայի, որը չգիտես ինչու, կոչվում է մարտահրավեր: Ես այդ բառը հասկանում եմ միայն դասական, ասպետական իմաստով` մասնակցել սառցակալման կամ դրա փոխարեն գումար փոխանցել: Ես կգերադասեմ փոխանցել գումար, բայց ոչ թե այդ հիվանդության բուժման համար, որին գումարների փոխանցման պակաս չի լինիհաստատ` հաշվի առնելով համաշխարհային մեծությունների մասնակցությունը: Ես այդ գումարը կփոխանցեմ Տավուշի մարզի Այգեպար գյուղում կառուցվող պատի շինարարությանը` դպրոցականների կյանքը փրկելու համար: Եվ իմ կողմից էլ կոչ եմ անում, որ շատերը դա անեն: Նաեւ այդ մարզի շատ երեխաների համար համապատասխան գրենական պիտույքներ, հագուստ ու այլ տիպի օգնություն կազմակերպեն, որի կարիքը կա»: