ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանն իր ելույթում ասաց.
-Եթե առանց ցավազրկման կատվի եղունգները կտրելուց կամ խոզի ամորձատումից շատերը չեն տուժի, էստեղի գրածից տուժելու են տասնյակ քաղաքացիներ: Մի պարտադրեք ձեր հեզ ու խելոք խմբակցությանը քվեարկել: Մեր բոյկոտն աշխատել է, ու դա քաղաքական հաջողություն է: Այսօր 53 պատգամավոր միասնական են: Ձեր մոտ ինչ-որ բան էն չի: Ռուսներն ասում են «Եսլի տի տակոյ խառոշիյ, պոչեմու տի տակոյ մյոռտվի» (если ты такой хороший, почему ты такой мертвый): Էստեղ ոմանց համար, եթե փողը կյանքի իմաստ է, դեռ մե՞զ եք քննադատում: Արծվիկն էն մարդն էր, որ փորձում էր իշխանության ու ժողովրդի միջև կապ ստեղծել: Ինքը հավատում էր, գալիս էր մեզ էլ էր համոզում: Հավատը ոչնչացրիք: Բրյուսելից Աստանա ամեն տեղ խայտառակված ենք: Ներքին շուկան չկա, արտագաղթի թվերին նայեք: Մեղադրում են ընդդիմությանըˋ երկիր կործանելու մեջ: Մեղա քեզ տեր Աստված: Ձեր երկրի նախագահի լեզվաշարադրականի մասին ասե՞մ: Մի տասը հատ լեզվաշարադրական սխալ կա ձեր օրենքում:
Դրսից պարտադրում են, որ պարտադիրը լինի: Պարոնայք դեպուտատներ, կամ կամավոր հրաժարվում ենք քվեարկությունից, կամ ասում ենք՝ վեկալ թուղթդ ու գնա: Իշխանությունից կառչած մի մնացեք: Մի քիչ ազատ եղեք: