ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարել բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին օրինագծի պատճառով:
Բանասիրական ֆակուլտետի ուսանողներից մեկը նշեց, որ իրենք պատրաստ են օրերով ու տարիներով պայքարել, որ նախագիծն ուժի մեջ չմտնի, քանի որ ազգապահպանության հիմքը մայրենի լեզուն է։
Դիտարկմանը, եթե ԿԳՄՍ նախարարությունից արձագանք չեղավ իրենց ակցիային, ինչ են անելու, պատասխանեցին, որ անհնար է՝ արձագանք չլինի։
Ի դեպ, բանասերներին միացել են նաև պատմության ֆակուլտետի ուսանողները։
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագիծ է մշակել։ Ըստ այդ օրինագծի՝ բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ։