տուն Հասարակություն ԵՊՀ-ում այլեւս կուրսային աշխատանք չի հանձնարարվի

ԵՊՀ-ում այլեւս կուրսային աշխատանք չի հանձնարարվի

235
0

ԵՊՀ-ում այլեւս կուրսային աշխատանք չի հանձնարարվի: Այս որոշուն ընդունվել է ԵՊՀ գիտխորհրդի նիստում:

Ըստ կարգի՝ բակա­լավրի և մա­գիստ­րոսի կրթական ծրագրերի մասնագիտական մի շարք դաս­ըն­թաց­ներում ներմուծվում է հետազոտական աշխատանք, որն իրականացվելու է  տվյալ դասընթացի շրջանակում հետազոտության կատարման և ներկայացման միջոցով:

Հետազոտական աշխատանքի ներմուծման նպատակն է խթանել ուսանողի անհատական կամ խմբային հետազոտու­թյուն կատարելու ունակությունները և նպաստել նրա մասնագիտական հմտություն­ների զարգացմանը:

Նշվում է, որ առաջին կիսամյակում արդեն մեկնարկել էր հետազոտական բաղադրիչի ներմուծման պիլոտային ծրագիրը, որի վերաբերյալ իրականացվել են մշտադիտարկումներ, արվել վերլուծություններ և հետևություններ, որոնք հիմք են հանդիսացել կարգի բարելավմանը: