տուն Աշխարհ Ենթարկել է COVID-19-ով վարակման ռիսկի․ լրագրողները դատի կտան Բրազիլիայի նախագահին

Ենթարկել է COVID-19-ով վարակման ռիսկի․ լրագրողները դատի կտան Բրազիլիայի նախագահին

517
0
Ժաիր Բոլսոնարու

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի դեմ դատական հայց կներկայացվի այն բանի համար, որ նա մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին կորոնավիրուսով վարակման վտանգի է ենթարկել, երբ հայտարարել է, որ հիվանդ է COVID-19-ով։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ հայցը նախապատրաստում է Բրազիլիայի մամուլի ասոցիացիան (ABI)։

Թեև նախագահը գիտեր, որ վարակված է COVID-19-ով, բայց վտանգի է ենթարկել այլ մարդկանց կյանքը։ Բախվելով նման իրավիճակի՝ ABI-ը նախագահի դեմ հայցով դիմում է գերագույն դատարան»,-ասված է ABI-ի ղեկավարի հայտարարության մեջ։

Մամուլի ասոցիացիան նախագահին մեղադրում է քրեական օրենսգրքի երկու հոդված խախտելու համար, որոնք կարող են հանգեցնել բանտարկության և տուգանքի

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: