տուն Լուրեր Բլոգ Ենթադրենք՝ Սուրեն Բաղդասարյանը քաղաքական մեկնաբան է, և մեկնաբանում է ՀՀ ներքաղաքական կյանքը

Ենթադրենք՝ Սուրեն Բաղդասարյանը քաղաքական մեկնաբան է, և մեկնաբանում է ՀՀ ներքաղաքական կյանքը

331
0

 2+ 1362383568-23

Անկախ Հայաստանի ֆեյսբուքյան էջում նոյեմբերի 7-ին տեղ է գտել այսպիսի գրառում։

Սուրեն Բաղդասարյանը՝ որպես քաղաքական մեկնաբան, մեկնաբանում է ՀՀ ներքաղաքական կյանքը (հա ի՞նչ, չի կարա լինի տենց բան).

Բարև ձեզ, սիրելի քաղաքագետներ, այսօր ձեզ համար ՀՀ ներքաղաքական կյանքը կներկայացնի Սուրեն… թյու արա, ազգանունս ոնց էր, հա հիշեցի, Սուրեն Մնացականյանը: Համառոտ ամեն ինչի մասին.

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը հայտնվել է խաղից դուրս վիճակում։

Դաշնակցության կարկառուն ներկայացուցիչ Գալուստ Սահակյանը ստացավ իր առաջին կարմիր քարտն ու մի երկու ասուլիս կորակազրկվի։

Երեկ Սախարովի հրապարակում ազգային ընդդիմադիր Ստյոպա Սաֆարյանը գմփցրել է ինչ-որ բաներ: Նրան նշանակեցին առաջին 11 մետրանոցը։

Մի շարք ՀՀԿ-ակականներ՝ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, ընկերականան հանդիպում ունեցան չեմ իմանում ինչ ԽՎ պատվիրակության հետ:

ԲՀԿ-ում կրքերը թեժ են, ինչպես իր ասուլիսում հայտնում է ԲՀԿ-ական հայտնի պատգամավոր Պետրոս Ավագյանը, շուտով իրենք կկատարեն իրենց հասանելիք 3 փոփոխությունները և դաշտ դուրս կբերեն ծանր հրետանին՝ աջ կիսավարձկան Սամվել, արյա չէէ, Պատիվ Մելքումյանին, որը խոստացել է հնարավորինս թանկ գնով վարձով տալ դաշտի կանաչ տարածքները:

Երևանի քաղաքապետ Մարգար Տարոնյանը կորակազրկվի ՀՖՖ նախագահ Սամվել Ռուբիկի Ալեքսանյանի կողմից:

Դե ինչ, այսօր այսքանը երկրի արտաքին քաղաքականության մասին, կհանդիպենք մյուս անգամ:

Սիրով Ձեր՝ Սլավա Սարգսյան:

 

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vagrblogger/posts/407048142756477

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here