ԱՄՆ-ի եւ Եվրամիության՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառած պատժամիջոցների դեպքում, երկիրը կարող է համագործակցի ուրիշ գործընկերների հետ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այդ մասին հայտնում է RIA NOVOSTI-ն։
Նա նաեւ բացատրել է, որ հնարավոր պատժամիջոցնեն անընդունելի են, իսկ Ռուսաստանը հետագայում եւս ԵՄ-ին տնտեսական համագործակցության առաջարկ կանի։
«Մեր համատեղ տնտեսական կախվածությունը ենթադրում է, որ մենք պետք է լավ հարաբերություններ պահպանենք»,- հավելել է մամուլի քարտուղարը։