ԵՄ-ն 51 մլն եվրո կտրամադրի Հայաստանին

    191
    0

    Եվրոպական միությունը 51 միլիոն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ կորոնավիրուսային համավարակի դեմ միասին պայքարելու նպատակով։ Այդ մասին հաղորդում է Հայաստանում ԵՄ գրասենյակը:

    «Այն ներառում է մասնավորապես՝ 18 մլն. եվրո նոր ֆոնդեր և ընթացիկ ֆոնդերից 33 մլն. եվրո վերաբաշխում՝ բժշկական սարքավորումների մատակարարման, բժշկական և լաբորատորիաների անձնակազմի համար դասընթացների կազմակերպման, ՓՄՁ-ներին և բիզնես հանրությանը ցուցաբերվող աջակցության, ինչպես նաև կորոնավիրուսային վարակի բռնկման հետևանքով տուժած անձանց սոցիալական և հումանիտար օգնության տրամադրման նպատակով:

    Ավելին կհատկացվի տարածաշրջանային կարևոր բանկային գործիքների և ծրագրերի հետագա վերաբաշխման միջոցով»,- ասված է հայտարարության մեջ։