ԵՄ-ն քիմիական զենքի արգելման կազմակերպությանը 12 միլիոն եվրո կտրամադրի սիրիական քիմիական զենքը ոչնչացնելու համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Ճանաչելով դրա կարևորությունը և աննախադեպ մարտահրավերը, որն առաջացրել է սիրիական քիմիական զենքի ոչնչացումը, ԵՄ-ն քիմիական զենքի արգելման կազմակերպությանը 12 միլիոն եվրո է տրամադրել՝ զենքը ոչնչացնելու համար: Սա կատարվում է ի լրումն այն աջակցության, որ անդամ-երկրները ցուցաբերում են»,- ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հայտարարության մեջ: