Եվրամիության երկրների առաջնորդները պատրաստ են հանդիպել հաջորդ շաբաթ, որպեսզի համաձայնեցնեն Ղրիմի իրադարձությունների պատճառով Ռուսաստանի նկատմամբ կիրառվելիք հավելյալ պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը։
Դրանով հանդերձ, Ֆաբիուսն ընդգծել է, որ հանդիպումն անցկացվելու է միայն անհրաժեշտության դեպքում։
Հիշեցնենք, որ այսօր ԵՄ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպել են Լյուքսեմբուրգում՝ Ուկրաինայում ստեղծված ճգնաժամը քննարկելու նպատակով։