տուն Քաղաքական Միջազգային ԵՄ-ն պատրաստ է արագացնել Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու գործընթացը

ԵՄ-ն պատրաստ է արագացնել Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու գործընթացը

79
0

hoparinyo

Եվրոպական միությունը հաջորդ շաբաթ կայանալիք նիստում կարող է Ուկրաինայի հետ ստորագրել ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ կոնֆերանսի ժամանակ։

Տուսկը նաև նշել է, որ համաձայնագիրը կստորագրվի միայն այն դեպքում, եթե որևէ տեխնիկական խնդիր չլինի։ Այս մասին գրում է «ՈւՆԻԱՆ»-ը։

Մերկելը, իր հերթին, վերահաստատել է, որ Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագիրը կարող է ստորագրվել արդեն հաջորդ շաբաթ։