Այսօր Եվրամիության երկրները համաձայնեցրել են 15 ռուս պաշտոնյաների և 5 ղրիմյան ընկերությունների նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցների ցուցակը։ Գրում է BBC-ն։
ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որում ընդունվելու է վերջնական որոշումը, կայանալու է մայիսի 12-ին։
Ենթադրվում է, որ դա կախված է լինելու նրանից, թե ինչպես առաջիկա օրերին կընթանան իրադարձություններն Ուկրաինայի հարավարևելյան շրջաններում, որտեղ ռուսամետ ակտիվիստները նախատեսում են Ուկրաինայի ֆեդերալիզացիայի հարցով հանրաքվե անցկացնել։