Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հերթական անգամ հայտարարել է, որ Եվրամիությունը թյուրիմացության մեջ է գցում Թուրքիային։ Այս մասին Էրդողանն ասել է «Ռոսիյսկայա գազետա»-ին՝ Մոսկվա կատարելիք այցի նախօրեին։
Նա նշել է, որ այս պահվածքը տխրեցնում է Թուրքիային։ Էրդողանի խոսքերով՝ ԵՄ-ն անընդհատ բանակցությունների նոր փուլեր է սկսում Թուրքիայի հետ։ Վարչապետը շեշտել է, որ Թուրքիայի անդամակցության գործընթացի կարող է նպաստել Ֆրանսիայի նոր նախագահ Ֆրանսուա Օլանդը, ում օրոք այս հարցում կարող են փոփոխություններ լինել։
«Այժմ մենք ակտիվ աշխատանք ենք տանում ԵՄ հարցերով Թուրքիայի նախարարության միջոցով», — ասել է նա՝ հավելելով, որ 50 տարի շարունակ չի կարելի է Թուրքիային թյուրիմացության մեջ պահել, ինչի հետևանքով նախին 75 տոկոսի փոխարեն այսօր Թուրքիայի բնակչության ընդամենը 20 տոկոսն է ցանկանում անդամագրվել ԵՄ-ին։