տուն Հասարակություն ԵՄ-ն որոշել է Հայաստանում գործող որևէ ավիաընկերություն չգցել սև ցուցակ․ Ռևազյան

ԵՄ-ն որոշել է Հայաստանում գործող որևէ ավիաընկերություն չգցել սև ցուցակ․ Ռևազյան

231
0

Եվրոպական միությունը այսօրվա դրությամբ որոշել է Հայաստանում գործող որևէ ավիաընկերություն չգցել սև ցուցակ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Քաղավիացիայի պետական կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ անդրադառնալով այն լուրերին, թե Եվրոպական հանձնաժողովն ուժեղացված հսկողություն է սահմանել Հայաստանի քաղավիացիայի պետական կոմիտեի նկատմամբ:

Ռևազյանի խոսքով՝ այս խնդիրը մեկուկես տարվա չէ․ «Պարզապես մեր ավիաընկերությունները հիմա են դիմել Եվրոպական միություն՝ չվերթներ իրականացնելու, և վերջիններս հիմա են եկել ու աուդիտ անցկացրել»:

Դիտարկմանը՝ միգուցե խնդիրն առաջացել է այն ժամանակ, երբ «Տարոն Ավիա» ավիաընկերությունը դիմել է ԵՄ-ին, Ռևազյանն ասաց. «Իրականում, կարող է մի քիչ տարօրինակ բան ասեմ՝ ավելի լավ էր այսպես, որ «Տարոն Ավիա»-ն դիմեց, ԵՄ-ում նկատեցին խնդիրները, որ մենք կարողանանք այդ խնդիրները լուծել, հակառակ դեպքում կարող էր այսպես ևս 5-10 տարի շարունակվել, ինչը մեզ պետք չէ»:

Նա ընդգծեց, թե «Տարոն Ավիա»-ն փակել են՝ հենց անվտանգության խնդիրները հաշվի առնելով: