տուն Քաղաքական Միջազգային ԵՄ-ն հրապարակեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ցանկը

ԵՄ-ն հրապարակեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ցանկը

75
0

Eu-flag-vector-material2

Եվրամիությունը քիչ առաջ հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր ցանկը, որում կա 15 անուն: Այս մասին ասվում է ԵՄ պաշտոնական կայքում:

Ցուցակում են ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը, Ղրիմում Պուտինի ներկայացուցիչ Օլեգ Բելավենցևը, Ղրիմի հարցերով նախարար Օլեգ Սավելևը, Սևաստոպոլի նահանգապետի պաշտոնակատար Սերգեյ Մենյայլոն, ՌԴ դաշնային խորհրդի անդամ Օլգա Կովատիին, ով ներկայացնում է Ղրիմը, Պետական դումայի փոխխոսնակ Լյուդմիլա Շվեցովան, պատգամավոր Սերգեյ Նևերովը, Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության ղեկավար Իգոր Սերգունը, Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը, Լուգանսկի գվարդիայի ղեկավար Գերման Պրոկոֆևը, «Դոնեցկի հանրապետության» առաջնորդ Անդրեյ Պուրգինը, «Դոնեցկի հանրապետության» ժամանակավոր կառավարության ղեկավար Դենիս Պուշիլինը և այլն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նոր պատժամիջոցների մասին հայտարարել են ԱՄՆ-ն, Կանադան, Ճապոնիան: