Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական բաժնի ղեկավարը երեքշաբթի օրը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են վերսկսկել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի քննարկման աշխատանքները:
ԵՄ-ն էլ իր հերթին հրապարակել է Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագիրը: Այն ամբողջությամբ հրապարակված է ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության պաշտոնական կայքում:
Այս ֆոնին սպասվում են նոր զարգացումներ` ԵՄ-Ուկրաինա-ՌԴ հարաբերությունների դաշտում: Իսկ Եվրամայդանի բողոքի ցույցի մասնակիցները շարունակում են մնալ փողոցում` սապասելով վերջնական արդյունքի: