Կառավարության նախկին որոշումներից մեկում այսօր կատարվեցին լրացումներ, որոնց նպատակն է զարգացնել պետական պարտատոմսերի առաջնային շուկան, ինչը բխում է ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2014-2016թթ. ռազմավարական ծրագրից: Մասնավորապես հետաձգվել է գործարքի իրականացման օրը, ինչը շուկայի մասնակիցներին հնարավորություն կտա առավել արդյունավետ օգտագործել իրենց դրամական միջոցները, ինչպես նաև կնպաստի պարտատոմսերի պահանջարկի աճին: (T+n) սկզբունքով գործարքները «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի Ջենիում ԱՅՆԵԹ առևտրային համակարգի միջոցով կիրականացվեն 2014թ. ընթացքում: