Եվրամիությունը խոստանում է օգնել Ուկրաինային «Գազպրոմ» ընկերությանը վճարել 2 միլիարդ դոլար պարտքը։ Այս մասին հայտարարել է Էներգետիկայի հարցերով եվրոկոմիսար Գյունտեր Օթթինգերը։
«Պարտքերը մարելու հարցում ֆինանսական հատկացումները հանդիսանում են Ուկրաինային ցուցադրվելիք օգնության կարևորագույն բաղկացուցիչներից մեկը», — նրա խոսքերն է մեջբերում AFP-ն։
Հիշեցնենք, որ այսօր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ Ուկրաինան չի կատարում զեղչերի վերաբերյալ ստորագրված համաձայնագրով իր ստանձնած պարտավորությունները, որի հետևանքով 1,5 միլիարդ դոլարի պարտք է կուտակվել։