Ռուսական նախագծերի ֆինանսավորման սառեցնելը Ուկրաինայի հարցով Ռուսաստանի դեմ կիրառվելիք նոր պատժամիջոցներից է։ ԵՄ երկրները կարող են սառեցնել ռուսական նախագծերի ֆինանսավորումը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) եւ Եվրոպական ինվեստիցիոն բանկի (ԵԻԲ) կողմից։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը հղում կատարելով սեփական աղբյուրներին։
«Սա անհրաժեշտ է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։ Ճինանսավորման դադարեցման տարբեր սցենարներ են մշակվում»,- նշում են աղբյուրները։ Ռուսաստանը ՎԶԵԲ-ից ամենախոշոր ֆինանսավորում ստացող երկրներից է՝ 1.8 մլրդ եվրո՝ 2013թ այն դեպքում, երբ ՎԶԵԲ-ի ամբողջ աշխարհում ֆինանսավորումը կազմում է 9 մլրդ եվրո տարեկան։ Ռուսաստանի՝ ԵԻԲ-ի վարկերը 2013թվականին կազմել են 1.4 մլր դոլար։