ԵՄ-ի խորհուրդը Սիրիայի կառավարության ևս 12 նախարարների է ընդգրկել այդ երկրի սև ցուցակում, որի մեջ տեղ գտած անձանց արգելվում է մուտք գործել Միության տարածք, իսկ նրանց բանկային հաշիվները ենթակա են սառեցման:
Ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ն՝ այս որոշումն ընդունվել է Լյուքսեմբուրգում արտգործնախարարների մակարդակով կայացած ԵՄ Խորհրդի նիստի ժամանակ:
Տարածված հայտարարության համաձայն՝ Սիրիայի նկատմամբ նոր պատժամիջոցները մտցվել են այդ երկրում «մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների համար», որի հետևում կանգնած են սև ցուցակում հայտնված անձինք:
Այս այդ ցուցակն ընդգրկում է 191 անուն, որոնց թվում են երկրի նախագահը, կառավարության անդամները, պաշտոնյաներ, զինվորականներ և գործարարներ: Բացի դրանից, ԵՄ-ն սառեցրել է սիրիական 53 պետական կառույցների ակտիվները, ներառյալ՝ Սիրիայի կենտրոնական բանկինը: