տուն Քաղաքական Միջազգային ԵՄ-ն արտահերթ նիստ է հրավիրում Ուկրաինայի հարցով

ԵՄ-ն արտահերթ նիստ է հրավիրում Ուկրաինայի հարցով

98
0

catheri

Եվրամիության երկրների արտգործնախարարները ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գումարված արտահերթ նիստում քննարկելու են Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը։

«Ես Ուկրաինայի հարցով արտահերթ նիստ եմ հրավիրել։ Նպատակը քաղաքական իրավիճակը քննարկելն ու ուկրաինացիներին աջակցություն ցուցաբերելն է։ Շատ կարևոր հանդիպում է սպասվում», — Էշթոնի խոսքերն է փոխանցում Reuters-ը։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել է, որ առաջիկայում կարող է Ուկրաինայի հարցով գագաթնաժողով գումարվել ԵՄ անդամների մասնակցությամբ։