Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրամիությունը ճնշում է գործադրում «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ երկրների նկատմամբ` առաջարկելով նրանց հակադրության մեջ դնել Ռուսաստանի հետ հարաբերությունները եվրաինտեգրմանը: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
«Եթե համեմատենք մեր ազնիվ և ընկերական դիրքորոշումը նրա հետ, թե ինչ են անում Եվրոպական Միության որոշ ներկայացուցիչներ, ապա հենց այն կողմից է իրականացվում անշնորհք ճնշում «թիրախ. պետության դեմ և արվում է հետևյալ հայտարարությունը` դուք պետք է ընտրե՛ք` կամ հետ՝ դեպի անցյալ, կա՛մ մեզ հետ` դեպի պայծառ ապագա»,- ասել է Լավրովը: ՌԴ արտգործնախարարը բողոքել է, որ Եվրամիությունում չեն ասում, թե ընտրությունը ձերն է, այլ նշում են` «Եթե մեզ չընտրեք, ապա կկործանվեք»: