տուն Աշխարհ ԵՄ խորհուրդը կորոնավիրուսի պատճառով կսահմանափակի իր աշխատանքները

ԵՄ խորհուրդը կորոնավիրուսի պատճառով կսահմանափակի իր աշխատանքները

288
0

ԵՄ կառույցներում կորոնավիրուսը երկու պաշտոնյայի մոտ արդեն հայտնաբերվել է, ՆԱՏՕ-ի գրասենյակի աշխատակիցներից մեկը նույնպես վարակվել է:

Եվրամիության խորհուրդը սահմանափակում է աշխատանքը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում: Այս մասին ասված է ԵՄ խորհրդի տարածած հայտարարության մեջ:

«Կկրճատվի Խորհրդի, նրա նախապատրաստական մարմինների և աշխատանքային խմբերի հանդիպումների քանակը: Թե որ նիստերը կանոնավոր կերպով կանցկացվեն, կորոշի նախագահողը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, կսահմանափակվի նաև նիստերին մասնակցող պատվիրակությունների քանակը:

«Այցելուների բոլոր խմբերը և ոչ կարևոր թրեյնինգները կդադարեցվեն: Խորհրդի աշխատողներին խորհուրդ է տրվում հնարավորինս սահմանափակել ներքին հանդիպումները և շարունակել խստորեն պահպանել պահանջվող հիգիենիկ կանոնները»,- ասված է պաշտոնական փաստաթղթում:

Նշենք, որ Բելգիայում գրանցվել էր կորոնավիրուսի երեք դեպք։

ԵՄ խորհրդի 46 աշխատակիցներ խնդրել են մնալ տանը և հետևել իրենց առողջությունը: