տուն Քաղաքական Միջազգային ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները հանդիպելու են հաջորդ շաբաթ․...

ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները հանդիպելու են հաջորդ շաբաթ․ Էշթոն

73
0

eastern_partnership_ashton_lavrov

Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Եվրամիության և Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունների ղեկավարները կհանդիպեն հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտարարել է արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցից հետո։

«ԵՄ-ն աջակցում է ուկրաինական իշխանություններին իրավիճակի կայունացման հարցում։ Գերագույն ներկայացուցիչը շարունակում է դիվանագիտական ջանքերը Ուկրաինայում իրավիճակի լարվածության մեղման ուղղությամբ։ Այս համատեքստում նա հաջորդ շաբաթ հանդիպելու է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ», — ասել է Էշթոնը։ Հանդիպման ճիշտ ժամկետներն առայժմ չեն նշվում։

Հիշեցնենք, որ այս հանդիպման նախաձեռնողն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին է։ Ռուսական կողմը դրական է արձագանքել այս հանդիպման անցկացմանը, սակայն Սերգեյ Լավրովը նշել է, որ այն անիմաստ է, եթե դրան չմասնակցեն Ուկրաինայի արևելքի և հարավի ներկայացուցիչները։