Եվրոպայի երկու ազդեցիկ կառույցներն այսուհետ նոր ղեկավարներ ունեն:
Դեկտեմբերի 1-ից Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պաշտոնապես ստանձնել է Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնը: ԵՄ խորհրդի նախագահի պաշտոնն էլ ստանձնել է Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելը՝ փոխարինելով Դոնալդ Տուսկին։
«Բայց Եվրոպան միայն արժեքները չէ, որ մենք ժառանգում ենք: Եվրոպան ապագայի խոստումն է»,- Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքերը մեջբերում է euronews-ը։