Եվրամիության երկրների ղեկավարները մայիսի 27-ին կարող են քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 3 տարբերակ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով համապատասխան փաստաթղթին:
Նշվում է, որ ԵՄ-ն իր համար որոշել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 3 փուլ և այժմ գտնվում է դրանցից երկրորդում: Այս փուլը ենթադրում է նպատակաուղղված միջոցներ՝ ուղղված առանձին քաղաքացիների ու ընկերությունների դեմ: Պատժամիջոցների երրորդ փուլը կվերաբերվի տնտեսությանը:
«Կոնկրետ միջոցառումների փաթեթը արդեն պատրաստ է և ներառում է պատժամիջոցներ ֆինանսական, էներգետիկ և ռազմական ոլոտներում», — հաղորդում է անանուն դիվանագիտական աղբյուրը: