«ԵՄ-ը չի ֆինանսավորելու Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիսում փախստականների համար «անվտանգության գոտի» ստեղծելու ծրագիրը: Այս մասին հոկտեմբերի 9-ին հայտարարել է ԵՄ հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը»,- գրում է regnum.ru-ն:
Միևնույն ժամանակ, Յունկերը Թուրքիային կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի տարածքում:
«Այս ռազմական գործողությունները լավ արդյունքի չեն հանգեցնի»,- նշել է ԵՄ հանձնաժողովի ղեկավարը:
Հիշեցնենք, որ Սիրիայի և Մերձավոր Արևելքի փախստականների ծրագրի համար ԵՄ-ը ֆինանսական օգնություն է ցուցաբերում Թուրքիային: