
Եվրամիությունը դատապարտում Է կորոնավիրուսի բռնկման պատճառով ԱՄՆ եվրոպացիների մուտքն արգելելու վերաբերյալ այդ երկրի իշխանությունների միակողմանի որոշումը: Այս մասին հաղորդում է TASS-ը։
Եվրախորհրդի եւ Եվրահանձնաժողովի ղեկավարներ Շառլ Միշելի եւ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Եվրամիությունը հավանություն չի տալիս այն փաստին, որ ուղեւորությունների արգելման վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումն ընդունվել Է միակողմանի կարգով եւ առանց կոնսուլտացիաների։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 11-ին հայտարարել Է, որ Եվրոպայի հետ ԱՄՆ-ի ցանկացած հաղորդակցություն, ներառյալ ծովային եւ ավիափոխադրումները, 30 օրով դադարեցվում են՝ կորոնավիրուսի տարածումը կասեցնելու համար: Միջոցներն ուժի մեջ կմտնեն մարտի 13-ի կեսօրին: