Եմենում տղամարդը իր դստերը կնության տալու դիմաց պահանջել է ղալիմ (գլխագին)՝ Facebook-ում մեկ միլիոն լայքի տեսքով։ Նշվում է, որ հարսնացուի հայրը պոետ է, իսկ նրա բանաստեղծությունները մեծ համբավ չունեն Եմենում։
Եմենի բնակիչները փեսացուին օգնելու համար այս լուրն արագ տարածել են իրենց մտերիմների և բարեկամների շրջանում, սակայն հայտնի չէ, թե արդյոք նրան հաջողվել է ապահովել իր ապագա աներոջ էջի համար մեկ միլիոն հավանում։