տուն Լուրեր Եմենում շիաները հարձակվել են սալաֆիների գյուղի վրա. կան զոհեր

Եմենում շիաները հարձակվել են սալաֆիների գյուղի վրա. կան զոհեր

364
0

8055384_bs35s

Եմենում շիայական «Ալ-Հուսի» ցեղային դաշինքի զինյալները, խախտելով զինադադարի մասին պայմանավորվածությունը, կրակ են բացել Դամաջ բնակավայրի վրա, որը բնակեցված է սալաֆիներով: Հարձակման հետևանքով առնվազն չորս հոգի մահացել է: Այս մասին տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները:

Սալաֆիական եմենցիների ներկայացուցիչ Սուրուր Ալ-Վադային հայտնել է, որ չնայած կրակոցներին, Դամաջ են ժամանել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի չորս ավտոմեքենաներ՝ վիրավորներին տարհանելու համար: Սակայն, ինչպես նշել է Ալ-Վադային, փոխադրամիջոցները բավարար չեն, քանի որ վիրավորների թիվը հասնում է 200-ի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here