տուն Քաղաքական Միջազգային Եմենում իրանցի դիվանագետ է սպանվել

Եմենում իրանցի դիվանագետ է սպանվել

151
0

461055356_1389642632

Եմենի մայրաքաղաք Սանայում անհայտ անձինք գնդակահարել են իրանցի դիվանագետի։ Այս մասին հաղորդում է «Ալ-Ջազիրան»։

Հանցագործները կրակ են բացել ավտոմեքենայից, որից հետո դիմել են փախուստի։ Դիվանագետի անունը չի նշվում, սակայն «Ալ-Ջազիրայի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ խոսքը գնում է Սանայում Իրանը ներկայացնող բարձրաստիճան դիվանագետի մասին։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Եմենում հարձակվում են իրանցի դիվանագետների վրա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here