Եմենի հարավում պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Մուհամմեդ Նասեր Ահմեդ Ալիի դեմ մահափորձ է կատարվել։ Հաղորդում է Reuters-ը։
Գրոհայինները կրակել են նախարարի ավտոմեքենայի և նրան ուղեկցող անվտանգության ծառայության աշխատակիցների ավտոշարասյան վրա։
Հարձակման հետևանքով ո´չ նախարարը, և ո´չ էլ նրա թիկնապահները չեն տուժել։