տուն Լուրեր Եղևնիների և սոճիների վաճառքի համար քաղաքապետարանն առանձնացրել է հատուկ տարածքներ

Եղևնիների և սոճիների վաճառքի համար քաղաքապետարանն առանձնացրել է հատուկ տարածքներ

237
0

002.exevni26.12.13Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ Ամանորին ընդառաջ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ աշխատանքների շրջանակում  բնական եղևնիների ու սոճիների բացօթյա վաճառքը կազմակերպելու նպատակով քաղաքապետարանի կողմից վարչական բոլոր շրջաններում տարածքներ են առանձնացվել: Վաճառքի թույլտվությունները մասնավոր ընկերություններին և անհատներին տրամադրվում են միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում:

Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում բնական և արհեստական տոնածառերի վաճառքը կազմակերպելու համար տարածքներ են հատկացվել 50 հասցեներում:

Քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության կողմից  գործընթացի նկատմամբ սահմանված է խիստ հսկողություն: Չսահմանված վայրերում եղևնիների և սոճիների վաճառքի դեպքեր հայտնաբերելիս կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here