տուն Հասարակություն Եղվարդի խճուղում 62-ամյա քաղաքացուն վրաերթի էր ենթարկել 29-ամյա կին վարորդը՝ «Nissan Micra»...

Եղվարդի խճուղում 62-ամյա քաղաքացուն վրաերթի էր ենթարկել 29-ամյա կին վարորդը՝ «Nissan Micra» ավտոմեքենայով. տուժածը հոսպիտալացվել է

210
0

Փետրվարի 1-ին, ժամը 11:01-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղի 1 հասցեում՝ Արմենիա հեռուստաընկերության մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. քաղաքացին գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քաղաքացուն վրաերթի է ենթարկել «Nissan Micra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սիրանուշ Ո., ծնված 1989 թ.):