տուն Հասարակություն Բժիշկ Եղունգները կրծելու հետևանքով շոտլանդացին մահացու վարակվել է

Եղունգները կրծելու հետևանքով շոտլանդացին մահացու վարակվել է

459
0

Եղունգները կրծելու հետևանքով շոտլանդացին մահացու վարակվել է: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Տղամարդը ստիպված է եղել գնալ Գլազգոյի թագավորական հիվանդանոց, քանի որ մատն այտուցվել էր: Գոյացությունն առաջացել է այն բանից հետո, երբ նա ևս մեկ անգամ կրծել է իր եղունգը:

Տղամարդուն տեղափոխել են շտապ օգնության բաժանմունք, որտեղ բժիշկները նրան պարոնիխիա են ախտորոշել: Բժիշկների խոսքով ՝ վարակը կարող էր ավելի տարածվել, և տղամարդը, հնարավոր է, կորցներ ձեռքը:

Նրան վիրահատեցին և հեռացրին եղունգների ափսեն, որը, ամենայն հավանականությամբ, չի վերականգնվի:

Նշենք, որ պարոնիխիան եղունգների թմբիկների բորբոքում է։