տուն Քաղաքական Միջազգային Եղիսաբեթ 2-րդ թագուհին այցելել է հյուսիսիռլանդական բանտ, որում ժամանակին պահում էր իր...

Եղիսաբեթ 2-րդ թագուհին այցելել է հյուսիսիռլանդական բանտ, որում ժամանակին պահում էր իր հակառակորդներին

76
0

David+Lindsay+Queen+Elizabeth+II+Duke+Edinburgh+hmrwHsV6ks2l

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը այսօր այցելել է Հյուսիսային Իռլանդիայում գտնվող «Քրամլին ռոուդ» բանտը այս հաստատության երկու նախկին բանտարկյալների՝ ներկայում Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարար Փիթեր Ռոբինսոնի և նրա տեղակալ Մարտին Մաքգինեսի հետ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

1960-ականներին Բելֆաստի այս բանտում պահվում էին Հյուսիսային Իռլանդիայի անկախության կողմնակիցները, որոնք բրիտանական կառավարության հետ հետագայում համաձայնության արդյունքում դուրս եկան բանտերից, իսկ նրանց մի մասը ստանձնեց Հյուսիսային Իռլանդիայի ղեկավարումը։ Այժմ այդ բանտը դարձել է այդ երկրի ամենանշանակալի զբոսաշրջային վայրերից մեկը։