Մեծ Բրիտանիայի թագոււհի Եղիսաբեթ 2-րդը և նրա ամուսինը՝ Էդինբուրգի արքայազն Ֆիլիպը պատրաստվում են այցելել համաշխարհային համբավ ձեռք բերած «Գահերի խաղերը» սերիալի նկարահանումների ստուդիա։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է բրիտանական արքունիքի պաշտոնական էջը։ Այն տեղի կունենա Հյուսիսային Իռլանդիա պաշտոնական այցի ժամանակ։
«Գահերի խաղերի» նկարահանումները իրականացվում են տարբեր երկրներում, դրանցից մեկը գտնվում է Բելֆասթում։ Deadline-ը գրում է, սակայն, որ հայտնի չէ, թե արդյոք թագուհին այս սերիլաի երկրպագուներից է և դիտում է այն։
Թագուհու այցը նախատեսված է հաջորդ շաբաթ։