Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին «նեղված է», որ իր սիրելի թոռ Փիթեր Ֆիլիպսը 12 տարվա ամուսնությունից հետո ստիպված է եղել բաժանվել կնոջից`Օթեմից: Այս մասին հաղորդում է բրիտանական The Sun տաբլոիդը:
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, բաժանման նախաձեռնողը եղել է Ֆիլիպսի 41-ամյա կինը: Թագուհու թոռն ինքը տեղյակ չի եղել ընտանիքում առկա խնդիրների մասին, և կնոջ ամուսնալուծվելու խնդրանքը նրա համար անակնկալ էր:
Ենթադրվում է, որ արքայազն Հարրիի և նրա կին Մեգան Մարքլի որոշումը` թագավորական տիտղոսներից հրաժարվելու և Կանադա տեղափոխվելու մասին, ազդել է Օթեմի վրա, քանի որ դա նրա հայրենի երկիրն է:
Զույգն ունի երկու դուստր: