
Be a Lady They Said from Paul McLean on Vimeo.
Եղիր լեդի՝ ասում են նրանք: Քո փեշը շատ կարճ է: Քո վերնաշապիկը շատ բաց է: Քո տաբատը չափազանց կիպ է: Այդքան մաշկ մի ցույց տուր: Մի ցուցադրիր ազդրերդ: Մի ցուցադրդիր կրծքերդ: Ցույց մի տուր մեջքդ: Մի ցուցադրիր ճեղքվածքդ: Մի ցուցադրիր ներքնազգեստդ: Ցույց մի տուր ուսերդ: Ծածկվիր. ինչ-որ բան թող երևակայությանը: Համեստ հագնվիր: Գայթակղիչ մի եղիր: Տղամարդիկ չեն կարող իրենց վերահսկել: Տղամարդիկ կարիքներ ունեն: Անփույթ տեսք ունես: Թուլացիր: Մի քիչ մաշկ ցույց տուր: Եղիր սեքսուալ: Եղիր կրքոտ: Մի եղիր այդքան սադրիչ: Դու էիր դա խնդրում: Կրիր սև: Հագիր բարձրակրունկներ: Շատ ես հագնված: Մի հագիր այդ սպորտային տաբատները. կարծես քեզ բաց թողած լինես…
Եղիր լեդի՝ ասում են նրանք: Մի եղիր չափից դուրս գեր: Մի եղիր չափազանց նիհար: Մի եղիր շատ մեծ: Մի եղիր շատ փոքր: Սնվիր: Նիհարիր: Դադարիր շատ ուտել: Այդքան արագ մի կեր: Աղցան պատվիրիր: Ածխաջրեր մի կեր: Բաց թող աղանդերը: Պետք է նիհարել: Խցկվիր այդ զգեստի մեջ: Դիետա պահիր: Նայիր, թե ինչ ես ուտում: Նեխուր կեր: Մաստակ ծամիր: Խմիր շատ ջուր: Պետք է տեղավորվես այդ ջինսերի մեջ: Աստված, դու կմախքի ես նման: Ինչո՞ւ պարզապես չես ուտում: Հյուծված ես թվում: Հիվանդ ես թվում: Բուրգերներ կեր: Տղամարդիկ սիրում են կանանց, որոնք միս ունեն իրենց ոսկորների վրա: Եղիր թեթեւ, եղիր փոքրամարմին: Եղիր կանացի: Եղիր փոքր: Եղիր զրոյի չափ: Եղիր կրկնակի զրո: Եղիր ոչինչ: Ոչնչից պակաս եղիր:
Եղիր լեդի՝ ասում են նրանք: Հեռացրու մարմնիդ մազերը: Սափրիր ոտքերդ: Սափրիր թեւատակերդ: Սափրիր բիկինիիդ գիծը: Հեռացրու դեմքիդ մազերը, ձեռքերիդ մազերը: Հանիր հոնքերդ: Ազատվիր բեղերից: Սպիտակեցրու մաշկդ, մազերդ: Արեւայրուք ընդունիր: Վերացրու սպիներդ: Վերացրու մաշկիդ խնդիրները: Պրեսդ ձգիր: Շուրթերդ հաստացրու: Կնճիռներից ազատվիր, բոտեքս արա: Դեմքդ ձգիր, փորդ ձգիր, նիհար ազդրեր ունեցիր, կուրծքդ բարձրացրու: Մարմինդ սնուցիր: Եղիր ինքնավստահ, եղիր համարձակ: Մնա ինչպիսին կաս. եղիր անկեղծ: Շատ ես չարչարվում: Չափն անցած տեսք ունես: Տղամարդիկ չեն սիրում այն աղջիկներին, որոնք շատ են ջանում:
Եղիր լեդի՝ ասում են նրանք: Դիմահարդարվիր: Քողարկիր թերություններդ: Եզրագծիր քիթդ: Ներկիր այտոսկրերդ: Համաչափեցրու աչքերդ: Ընդգծիր հոնքերդ: Երկարացրու թարթիչներդ: Գունավորիր շրթունքներդ: Փոշի, կարմրություն, բրոնզ, շեշտադրում: Մազերդ շատ կարճ են: Մազերդ շատ երկար են: Ծայրերդ ճյուղավորված են: Ներկիր մազերդ: Արմատներդ բացվել են: Կրկին ներկիր մազերդ: Կապույտ չէ, դա անբնական տեսք ունի: Մոխրագույն չէ` ծերացնում է: Եղիր երիտասարդ: Երիտասարդ հայացք ունեցիր: Մի ծերացիր: Կանայք չեն ծերանում: Ծերությունը տգեղ է: Տղամարդիկ չեն սիրում տգեղություն:
Եղիր լեդի՝ ասում են նրանք: Խնայիր ինքդ քեզ: Եղիր մաքուր: Եղիր կույս: Մի խոսիր սեքսի մասին: Սիրախաղ մի արա: Խորամանկ մի եղիր: Պոռնիկ մի եղիր: Մի կորցրու քո արժանապատվությունը: Սեռական հարաբերություններ մի ունեցիր շատ տղամարդկանց հետ: Մի տրվիր: Տղամարդիկ պոռնիկներին չեն սիրում: Մի եղիր տհաճ: Մի լարվիր: Մի եղիր այդքան անհասանելի: Մի փոքր զվարճացիր: Ավելի շատ ժպտա: Հաճույք պատճառիր տղամարդուն: Եղիր փորձառու: Եղիր անմեղ: Եղիր կեղտոտ: Եղիր սեքսուալ: Եղիր թեթեւ աղջիկ: Մի եղիր մյուս աղջիկների նման:
Եղիր լեդի՝ ասում են նրանք: Բարձրաձայն մի խոսիր: Շատ մի խոսիր: Տեղ մի զբաղեցրու: Մի նստիր այդպես: Մի կանգնիր այդպես: Մի վախեցիր: Ինչու ես այդքան թշվառ: Մի եղիր սրիկա: Շեֆություն մի արա: Մի ճնշիր: Մի չափազանցրու: Մի եղիր այդքան հուզական: Մի լացիր: Մի՛ բղավիր: Մի՛ երդվիր: Եղիր պասիվ: Եղիր հնազանդ: Դիմացիր ցավին: Եղիր հաճելի: Մի բողոքիր: Թող նրան հեշտությամբ: Խթանիր նրա ինքնագնահատականը: Ստիպիր նրան սիրահարվել քեզ: Տղամարդիկ ուզում են այն, ինչ չեն կարող ունենալ: Մի տրվիր ամբողջությամբ: Ստիպիր նրան ջանք թափել դրա համար: Տղամարդիկ սիրում են հետապնդել: Ծալիր նրա հագուստը: Եփիր նրա ընթրիքը: Երջանկացրու նրան: Դա կնոջ գործ է: Մի օր դու կդառնաս լավ կին: Վերցրու նրա ազգանունը: Գծիկով քո ազգանունն էլ ես գրո՞ւմ: Խենթ ֆեմինիստուհի: Պարգեւիր նրան երեխաներ: Երեխաներ չե՞ս ուզում: Մի օր կուզենաս: Դու կփոխես քո կարծիքը:
Եղիր լեդի՝ ասում են նրանք: Մի բռնաբարվիր: Պաշտպանիր ինքդ քեզ: Շատ մի՛ խմիր: Միայնակ մի քայլիր: Մի՛ ուշացիր: Մի հագնվիր այդպես: Մի մերկացիր: Մի հարբիր: Քայլիր այնտեղ, որտեղ լավ լուսավորված է: Մնա ապահով թաղամասերում: Ասա մեկին, թե ուր ես գնում: Ինքնապաշտպանության համար զենք ունեցիր: Գնիր բռնաբարության սուլիչ: Բանալիդ այնպես պահիր, որ զենք թվա: Անցիր ինքնապաշտպանության դասընթաց: Ստուգիր բեռնախցիկդ: Կողպիր դռներդ: Մի գնա մենակ: Աչքերի մեջ մի նայիր: Աչքերդ մի թարթիր: Այդպես մի նայիր: Ուշադրություն մի գրավիր: Մի աշխատիր ուշ ժամի: Մի արձագանքիր կեղտոտ կատակներին: Մի ժպտա անծանոթ մարդկանց: Գիշերները դուրս մի արի: Ոչ մեկին մի՛ վստահիր: Այո մի ասա: Ոչ մի ասա:
Պարզապես եղիր լեդի՝ ասում են նրանք:
“Սեքսը մեծ քաղաքում” հեռուստասերիալի աստղերից Սինտիա Նիքսոնը կանանց քաջալերող հոլովակում է նկարահանվել: