ԱԺ ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանն անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված խուճապին.
«Այ հիմա ժողովուրդ ջան շատ ուշադիր։ Քանի որ, կարծես թե, պետությունն ընդունեց կորոնավիրուսի ներթափանցման վտանգը, գալիս ենք արդեն իրական խուճապի դեմ պայքարի փուլ։
1-Երբեք մի հավատացե՛ք ասեկոսեների, օրինակ «կուրսեցուս տակի հարևանի բաջանաղի քավորի տակի հարևանը ասեց որ սաղ Վերին Կանխավարկած գյուղը վարակված է»։ Մի՛ հավատացեք։
2-Մի՛ տարածեք կասկածելի կայքերից վարակակիրների մասին հոդվածները։
Հիմնվեք միայն և միայն ստուգված մի քանի հավաստի աղբյուրների տեղեկությունների վրա։
Հիշե՛ք, վարակի մասին սուտ և տագնապալի տեղեկությունները կարող են տարածել ազերիները կամ թուրքերը խուճապ ստեղծելու համար։ Եղեք ավելի խելացի քան փուչ և դատարկ պանիկյոռները։
Մի խոսքով,…մի՛ վախեցեք և եղե՛ք առողջ»։