Եղանակը կտրուկ կփոխվի

    333
    0

    Հուլիսի 19-21-ին Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում, սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

    Երևան քաղաքում՝
    Հուլիսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

    Հանրապետության տարածքում՝

    Հուլիսի 17-ին և 18-ին կեսօրից հետո, 22-ի գիշերը առանձին հյուսիսային շրջաններում, 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

    Հուլիսի 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:

    Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: