Հայաստանի առանձին վայրերում փետրվարի 14-ի գիշերը ձյուն է սպասվում: Օդերեւութաբաններն ամենուրեք ցերեկը կանխատեսում են առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարեւմտյան՝ 3-8 մ/վ:
«Հայպետհիդրոմետից» տեղեկացնում են, որ Երեւանում գիշերը սպասվում է ձյուն, ցերեկը՝ առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է -3-5, վաղը ցերեկը՝ +3+5։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ 0-3,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ 0-3,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -5-7, ցերեկը՝ +1+3,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ 0-3,
Լոռիում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +2+6,
Տավուշում գիշերը -4+1, ցերեկը՝ +6+11,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ 0-3,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -4-6, ցերեկը՝ +2+4,
Արարատում գիշերը՝ -3-5, ցերեկը՝ +3+6,
Արմավիրում գիշերը՝ -3-5, ցերեկը՝ +3+6,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ 0-3,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -3-5, ցերեկը՝ +3+6,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +7+10,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +1+6,
Արցախում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +4+8 (հովիտներում՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +7+12):