Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Այսպես, դեկտեմբերի 6-10-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-5 աստիճանով, դեկտեմբերի 8-9-ին՝ ցերեկը, նույնքան կբարձրանա:
Առաջիկա օրերին ամենացուրտ եղանակը կգրանցվի Շիրակում, որտեղ շաբաթ գիշերը և երեքշաբթի գիշերը սպասվում է -10…-15։ Ամենաբարձր ջերմաստիճանը կանխատեսվում է երկուշաբթի և երեքշաբթի ցերեկային ժամերի Սյունիքի հովիտներում և Արցախում, որտեղ սպասվում է +10…+13 աստիճան։
Երևանում այսօրվանից մինչև երեքշաբթի ցերեկային ժամերին կանխատեսվում է +5…+8։