տուն Քաղաքական Հայաստան Եկեք ոչ պատասխանատու վարքը չխրախուսենք. Համազասպ Դանիելյան

Եկեք ոչ պատասխանատու վարքը չխրախուսենք. Համազասպ Դանիելյան

306
0
Համազասպ Դանիելյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեկնարկել էր ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստը:

Քննարկվում էր Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը պատասխանում էր պատգամավորների հարցերին:

ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Համազասպ Դանիելյանն իր ելույթում մասնավորապես նշեց.

«Իդեալական աշխարհում մենք նման կարգավորման կարիք չէինք ունենա, արտահերթ նիստ հրավիրելու կարիք չէինք ունենա, որովհետև իդեալական աշխարհում նաև նման պատժամիջոց ունենալու անհրաժեշտություն չէր լինի, քանի որ քաղաքացիները և քաղաքացիների վրա ազդեցություն ունեցող մարդիկ, այդ թվում նաև քաղաքական գործիչները շատ ավելի զգույշ կխոսեին այն բանի մասին, ինչին որ այսօր առերեսվում ենք… Անցած երկու ամիսների ընթացքում բազմաթիվ են այդ դեպքերը, երբ մի մարդը մի բան է ուզում, հետո այլ բան: Հիմա մենք խոսում ենք նախկին տուգանքները հեռացնելու անհրաժեշտության մասին, երբ որ շատ պարզա, որ էդ տուգանքները չեն եղել, որ կառավարությանը կամ պարետատանը ինչ-որ լրացուցիչ միջոցներ են պետք: Դա մարդկանց վարքը կարգավորելու համար է: Եվ մենք հիմա ասում ենք՝ բերեք փոխենք և ասենք, որ էդ վարքը՝ կոնկրետ առանձին քաղաքացիների անպատասխանատու վարքը, բերեք էդ ամեն ինչը ներենք և հիմա էլ հաղորդագրություն ուղարկենք, որ հետո էլ առանձին մարդկանց անպատասխանատու վարքը ներվելու է, բայց եկեք հասկանանք՝ ինչի մասին է խոսքը: Մենք բոլորս ենք վճարում սրա համար: Մենք ունենք իրավիճակ, երբ որ մենք երկու ամիս տնտեսությունը բավական լուրջ հարվածների տակ դնելու գնով փորձել ենք կանխել վարակի տարածումը: Չի ստացվել դա՝ ներառյալ ոչ պատասխանատու քաղաքացիների, քաղաքական գործիչների, որոշում կայացնելու լիազորությամբ օժտված մարդկանց ոչ պատասխանատու վարքի շնորհիվ: Բերեք էդ վարքը չխրախուսենք»: